հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Ժամանակ»․ Դարձ ի շրջանս յուր. Քոչարյանը փորձում է համախմբել մանր-մունր կուսակցություններ

«Ժամանակ»․ Դարձ ի շրջանս յուր. Քոչարյանը փորձում է համախմբել մանր-մունր կուսակցություններ

«Ժամանակ» թերթը գրում է. «Քոչարյանն ուզում է հավատարիմ մնալ իր նախկինում հռչակած՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» նախընտրական կարգախոսին և քաղաքական դաշտում հանդես գալ ոչ թե սեփական կուսակցություն ստեղծելով, այլ փորձելով համախմբել մանր-մունր կուսակցություններ:

Այդ նպատակով այժմ բանակցություններ են տարվում տարբեր կուսակցությունների հետ, և որպես նրանց համախմբման միջոց փորձում է օգտագործել իր ֆինանսական միջոցները: Թե ով կընդունի համախմբման հրավերը՝ պարզ կլինի առաջիկայում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: