հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զելենսկին Փաշինյանի հետ առաջին հանդիպման մասին գրառում է կատարել

Զելենսկին Փաշինյանի հետ առաջին հանդիպման մասին գրառում է կատարել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքական ընկերակցության պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և երկրների հետ բարեկամական հարաբերություններով։ Քննարկել ենք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- նշել է Զելենսկին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: