շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ

Զելենսկին հանդիպել է Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։

«Բաքվում սկսվել է պաշտոնական այցով Ադրբեջանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,-ասված է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հանդիպման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ գտնվող հրապարակում: Հնչել են Ուկրաինայի և Ադրբեջանի հիմները:

  • Կիսվել: