հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Զելենսկին աջակցում է Ադրբեջանին՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»

Զելենսկին աջակցում է Ադրբեջանին՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան և Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»:

Unn.com.ua կայքի հաղորդմամբ՝ Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ կողմերի միջև կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: 

«Այսօրվա զրույցի Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,-հայտարարել է Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում․
 

«Այդ ամենն ընդգծում է մեր պետությունների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը, մեր պետությունները շատ հարցերում մոտ դիրքորոշումներ ունեն՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակով»։

 

  • Կիսվել: