«Զարուհի՛, գետի՛նը մտնես, ա՛յ ստահակ, էժանի՛ մեկը, կաշառակե՛ր ստահակ». Փաշինյան (տեսանյութ)
Այսօր ՔՊ նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօր երկրում կա ժողովրդավարություն:
Նա կոշտ քննադատության է ենթարկել նախկին ընդդիմադիր գործիչներին, մասնավորապես՝ Զարուհի Փոստանջյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին և Վազգեն Մանուկյանին:
«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահա՛կ, չես էլ ամաչում, գետի՛նը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… Դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը, մյուսները՝ դուք ծախված ընդդիմության ներկայացուցիչներ եք։ Դուք վճարվել եք Սերժից և Ռոբերտից, որ ժողովրդին ամեն անգամ խաբելով տանեք դեպի պարտություն։ Դուք հացկատակների խումբ եք»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ եթե այդ գործիչները ժամանակին նախապես չգնային գործարքի, ապա հեղափոխությունը կլիներ ոչ թե 2018-ին, այլ շատ ավելի վաղ:


