շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոս

Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոս

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օգոստոսի 21-26-ը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն։ Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սինանյանը մասնակցելու է կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպելու է պետական մարմինների, սփյուռքի հարցերով միջազգային գործընկերների եւ կիպրահայ բիզնես շրջանակների ներկայացուցիչների հետ»,– գրված է որոշման մեջ։

Նրա հետ Կիպրոս կմեկնի նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման եւ ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը։

  • Կիսվել: