հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» չի լինելու. Սյունիքի մարզպետ

«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ոչ փաստաթղթերում կա, ոչ էլ բանակցություններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Պաշտոնական Երեւանը դա բացառում է, բացառում եմ նաեւ ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անիմաստ է դրա մասին խոսելը, խոսույթ չպետք է զարգացնենք։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, եւ պետք է լինի վերջակետ։

Իհարկե, Ադրբեջանը շատ հարցեր կփորձի օրակարգ բերել, բայց մենք դրանք մեր օրակարգ չպետք է բերենք։ Ադրբեջանը սադրում է, անում է ամեն ինչ, որ տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք եւ այնտեղից եկող տեղեկությունները չտարածենք մեր մեջ»:

  • Կիսվել: