երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Զախարովան՝ Ադրբեջանին զենք վաճառելու և ՀՀ-ում տեղակայված բիոլաբորատորիաների հետ կապված հարցերի մասին

Զախարովան՝ Ադրբեջանին զենք վաճառելու և ՀՀ-ում տեղակայված բիոլաբորատորիաների հետ կապված հարցերի մասին

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն իրականցվում է ընդունված միջազգային բոլոր կանոնների և նորմերի հիման վրա, որոնք առկա են այդ ոլորտում, ինչպես նաև փորձագիտական վերահսկողության ազգային համակարգի շրջանակներում: Այս մասին ՀԺ-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է.

«Այս պահին հայ և ռուս փորձագետներն ավարտում են բիոլաբորատորիաների անվտանգությունն ապահովող երկկողմանի համաձայնագրի բովանդակային աշխատանքները: Այդ փաստաթղթի ստորագրումը կծառայի որպես ներդրում մեր երկրների միջև գործընկերային, վստահություն ներշնչող հարաբերությունների ապահովման գործում: Որպես ելակետ կամրագրվի դրույթ, որը կվերաբերի այդ նուրբ ոլորտի թափանցիկության կանոններին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այն իրականցվում է ընդունված միջազգային բոլոր կանոնների և նորմերի հիման վրա, որոնք առկա են այդ ոլորտում, ինչպես նաև փորձագիտական վերահսկողության ազգային համակարգի շրջանակներում: Այդ հարցում մենք հաշվի ենք առնում տարածաշրջանային հետաքրքրությունները, որոնք վերաբերում են անվտանգությանն ու կայունությանը և հասկանում ենք հավասարության պահպանման կարևորությունը: Ռուս փորձագետների գնահատականով՝ ռուսական ռազմատեխնիկական համագործակցության նվազեցումը կարող է հանգեցնել արտասահմանյան զինամթերքի անվերահսկելի մատակարարմանը տարածաշրջանին, ինչը հղի է իրավիճակը ապակայունացնելու վտանգով: Կարծում եմ՝ նման իրավիճակ ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին և ո՛չ էլ՝ Ռուսաստանին»

  • Կիսվել: