ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ըստ ՄԱԿ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է որոշի դատական ատյանը». Դյուժարիկ

Ըստ ՄԱԿ-ի՝ Հայոց ցեղասպանության փաստը «պետք է որոշի դատական ատյանը». Դյուժարիկ

Մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն ասել է, որ ՄԱԿ-ը ելնում է նրանից, որ Ցեղասպանության փաստը ՛՛պետք է դատական համապատասխան ատյանը որոշի՛՛: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Դյուժարիկն ասել է. ՛՛Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին՛՛:

Նա հավելել է, որ չի մեկնաբանի եւ չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը:

 

  • Կիսվել: