շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ընտրվելու դեպքում ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն կսառեցնի գործունեությունը կուսակցությունում

Ընտրվելու դեպքում ՀՌՀ ՔՊ-ական թեկնածուն կսառեցնի գործունեությունը կուսակցությունում

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանը վստահեցնում է՝ ընտրվելու դեպքում լինելու է անաչառ, սառեցնելու է գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում:

«Եթե ընտրվում եմ, օրենքի պահանջով սառեցնում եմ կուսակցական իմ գործունեությունը: Նաև երդվելու եմ ամբիոնից, որ լինելու եմ անաչառ և դուրս՝ կուսակցական տեսլականից», - Ազգային ժողովում հայտարարեց Մանուկյանը:

Վերջինս նշեց՝ գուցե, ոմանց համար երդվելը ոչինչ չի նշանակում, բայց իր համար երդվելը շատ մեծ բան է նշանակում. եթե երդվի լինել անաչառ, ուրեմն լինելու է անաչառ:

  • Կիսվել: