ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Շարական չէ՝ հայրենասիրական երգ երգելով է մահացել». Գեղամ Մանուկյանն ուղղեց Արթուր Մանուկյանի սխալը

«Շարական չէ՝ հայրենասիրական երգ երգելով է մահացել». Գեղամ Մանուկյանն ուղղեց Արթուր Մանուկյանի սխալը

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար թեկնածուների հարցը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՌՀ թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ գերիների վերադարձի համար պետք է դիմել Պուտինին ու Ռուսաստանին, որովհետև նրանք են պատասխանատու, թե՞ կարծիքը հիմա փոխել է:

Արթուր Մանուկյանն էլ արձագանքեց՝ Ռուսաստանի պատասխանատու գեներալը գնացել էր գերի բերելու, վերադարձել էր ու գերի չէր բերել:

«Լրագրողն ինձ ասում է՝ «գերինին ինչո՞ւ չեք բերել», ես էլ ասում եմ՝ սխալ տեղ ես հարց տալիս, մարդը գնացել էր բերելու, չի բերել, գնացեք այդ մարդուն հարցրեք», - պարզաբանեց նախկին պատգամավորը

Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ընդդիմադիրները կողմ չեն քվեարկի իր թեկնածությանը, քանի որ դաշնակցական են, Գեղամ Մանուկյանն ասաց, թե արտագաղթի դեմ հոլովակի համար կողմ կքվեարկեր Մանուկյանի համար, բայց երբ հիշում է «Յոժ»-ի հետ հոլովակը՝ չի քվեարկի:

«Բայց ամենակարևորը չէի քվեարկի գիտե՞ք՝ ինչի համար, որովհետև 2020 թվականից հետո երկիր կորցնելու ցավի հետ կապված որևէ բան չտեսա՝ «քաղաքականությունից դուրս եմ գալու, ներս եմ մտնելու», դրա համար», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Արթուր Մանուկյանն էլ հայտարարեց, թե ցավի ցուցադրության սրահներ չպետք է բացվեր, ինքն էլ այնտեղ ցավի ցուցադրության «պոզաներ» ընդուներ, որ հասկանային՝ ցավում է, թե չի ցավում:

«Գեղամ, դու ինձ ճանաչում ես, պարզ է, չէ՞, որ ցավում եմ, դու կասկած չունես, չէ՞, որ ցավում եմ: Գիտեք, եթե մեր մեդիա դաշտում կրթական ֆակտորի վրա ուշադրություն դարձրած լինեին, այսօր այս ամբիոնից նման տոնայնությամբ ոչ ես, ոչ էլ դուք կխոսեինք, դա էլ է բացթողում: Գեղամ, դու ինձ 20 տարեկանից ճանաչում ես, դու կասկածո՞ւմ ես, որ ես ցավում եմ, չես կասկածում, ուղղակի դաշնակցական որոշում ունես, չես քվեարկելու, Գեղամ, «գրազ» կգամ, չես քվեարկելու նրա համար, որովհետև դու դաշնակցական ես, ուրիշ պատճառ չկա», - հայտարարեց Արթուր Մանուկյանը:

  • Կիսվել: