շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու. ՀՌՀ անդամի թեկնածու

Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու. ՀՌՀ անդամի թեկնածու

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ է առաջադրել Արթուր Մանուկյանին:

Նա  մասնագիտությամբ ռեժիսոր է, երաժիշտ, թատրոնի և կինոյի արտիստ, եղել է ԱԺ պատգամավոր:

Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ մեդիադաշտի խնդիրներին ու բացերին: 

«Երեխաներն աշխարհը ճանաչում են անգլերենով ու ռուսերենով, որովհետև անընդհատ նայում են ռուսերեն, անգլերեն մուլտեր: Մայրենի լեզուն դառնում է օտար լեզու: Դա խնդիր է, պետք է լուծվի: Մանկական հաղորդումներ չունենք, պատանեկան ֆիլմեր չունենք, երիտասարդների համար միայն գռեհիկ հաղորդումներ ունենք: Մենք այստեղ սերունդներ ենք կորցնում»,- ասաց Մանուկյանը:

Նա ամփոփեց, որ իրեն չի գոհացնում այսօր գոյություն ունեցող հեռուստատեսային արտադրանքը:

  • Կիսվել: