շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ընտրություններից մեկ տարի անց Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է անցկացվում. օրակարգում 32 հարց կա (ուղիղ)

Ընտրություններից մեկ տարի անց Վանաձորի ավագանու արտահերթ նիստ է անցկացվում. օրակարգում 32 հարց կա (ուղիղ)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մեկ տարի անց այսօր՝ դեկտեմբերի 14–ին, տեղի է ունենում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում է նաեւ Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը, արտահերթ նիստի օրակարգում 31 այլ հարց կա։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորում հետընտրական ճգնաժամ էր առաջացել, խոշորացված համայնքի աշխատանքը պարալիզացված էր, որովհետեւ ընտրություններից հետո Վանաձորում համայնքապետ չի ընտրվել, ընտրություններից միայն 7 ամիս անց միայն վարչապետի որոշմամբ, համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը, սակայն  անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չի լուծվել։ Ավագանու նիստեր չէին կայանում։

2021 թ․ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։ Մամիկոն Ասլանյանյանը մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Մամիկոն Ասլանյանի գործը դատաքաննության փուլում է, Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ Հիշեցնենք, որ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ԼՀԿ–ն ցանկանում է պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։

  • Կիսվել: