կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ընտրողն ի՞նչ պետք է անի, և ի՞նչ չպետք է անի քվեարկության սրահում

Ընտրողն ի՞նչ պետք է անի, և ի՞նչ չպետք է անի քվեարկության սրահում

Սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրություններին ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ, լիազորված քվեարկությունն արգելվում է:

Քվեարկության սենյակում ընտրողը կատարում է 5 քայլ.

-Մոտենում է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետին և ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթը: Սարքավորմամբ տպված կտրոնը ստանալուց հետո ընտրողը պետք է մոտենա ընտրողների ցուցակի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին,

-Ընտրողն ընտրողների ցուցակում իր տվյալների դիմաց պետք է ստորագրի, կողքի սունյակում հանձնաժողովի անդամը կդնի իր անհատական կնիքը, նույն կնիքով կկնքի կտրոնը և կվերադարձնի ընտրողին,

-Ընտրողը պետք է մոտենա քվեաթերթիկների և ծրարների համար պատասխանատու հանձնաժողովի անդամին, ներկայացնի իր կտրոնը, ստանա քվերակությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի մեկական քվեաթերթիկ և քվեարկության մեկ ծրար:

-Ընտրողն անցնում է քվեախցիկ՝ քվեարկելու: Տրամադրված քվեաթերթիկներից նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը պետք է ընտրվի և առանց ծալելու տեղադրվի քվեարկության ծրարի մեջ: Չօգտագործված քվեաթերթիկները գցվում են այդ քվեախցիկում տեղադրված հատուկ արկղի մեջ:

-Քվերակելուց հետո ընտրողը մոտենում է քվեատուփին և հանձնաժողովի անդամին տրամադրում իր կտրոնը: Հանձնաժողովի անդմը քվեարկության ծրարի կտրվածքի միջոցով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, այնուհետև ընտրողին հնարավորություն է տալիս իր  քվեարկության ծրարը գցել քվեատուփի մեջ:

Արգելվում է քվեարկության սրահում հայտարարել, թե ընտրողն ինչպես է ընտրել: Քվեարկելուց հետո ընտրողը պետք է անհապաղ դուրս գա քվեարկության սրահից:

  • Կիսվել: