ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները, աշխատանքները շարունակվում են. ԱԺ փոխնախագահ

Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները, աշխատանքները շարունակվում են. ԱԺ փոխնախագահ

«Կարծում եմ՝ քիչ հավանական է, բայց Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումները, աշխատանքները շարունակվում են: Ես չեմ բացառում, որ մենք հընթացս կունենանք ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկենք, քվեարկենք նոր Ընտրական օրենսգիրքը»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընտրական օրենսգրքում հնարավոր փոփոխություններին: Սիմոնյանի խոսքով՝ ցանկալի է, որ ռեյտինգային ընտրակարգը չլինի: «Բայց ես պատրաստ եմ ՀՀ յուրաքանչյուր ընտրատարածքում որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվել»,- ասաց նա:

Սիմոնյանը վստահեցրեց, որ արտահերթ ընտրություններում իրավապահները թույլ չեն տա ընտրակաշառք բաժանել, նաև նախկին քսան տարվա ընթացքում կիրառված հնարքներ կիրառել:

  • Կիսվել: