չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ընթացիկ գործընթաց է, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ. Մարտիրոսյան

Ընթացիկ գործընթաց է, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ. Մարտիրոսյան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Դիանա Գրիգորյան» ֆեյք էջի օգտատիրոջ գործին, ասաց, որ քրեական գործ է հարուցված և պետք չէ կենտրոնանալ միայն Դիանա Հարությունյանի վրա։

Նրա խոսքով՝ ևս 3 քրեական գործ է հարուցվել այլ օգտատերերի նկատմամբ։ «Քրեական գործ է հարուցվել նաև մյուս ֆեյք էջերի նկատմամբ, նախաքննությունը շարունակվում է։ Այն ֆեյք էջերը, որոնք սպառնալիք կլինեն մեր ազգային անվտանգությանը, ԱԱԾ-ի կողմից կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության»,- նշեց Էդուարդ Մարտիրոսյանը։

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը խոսեց նաև սատանիստական ու այլ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի մասին: «Ցանկացած՝ սատանիստական կամ այլ կրոնական շարժում, որը կվտանգի մեր ազգային անվտանգությունը, մենք կպայքարենք  դրա դեմ:»

Ինչ վերաբերում է պաշտոնյաների նոր ձերբակալություններին՝ ԱԱԾ տնօրենն ասաց. «Եղել են ձերբակալություններ և կլինեն, դա ընթացիկ գործընթաց է: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Այդ շրջանակը քննությամբ ընդլայնվում է, կլինեն այլ աղմկահարույց ձերբակալություններ»:

  • Կիսվել: