հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ընդունելության քննություններ` Արտաշատի դպրոցում. ԿԳՄՍ նախարարն այցելել է քննասենյակներ

Ընդունելության քննություններ` Արտաշատի դպրոցում. ԿԳՄՍ նախարարն այցելել է քննասենյակներ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոց, որտեղ անցկացվում են ընդունելության քննություններ՝ հայոց պատմություն, աշխարհագրություն եւ քիմիա առարկաներից: Հայոց պատմության համար հայտագրված է 89 դիմորդ, 26 դիմորդ քիմիայի եւ 21 դիմորդ աշխարհագրության:

«Բավականին կազմակերպված է ամեն ինչ: Դիմորդները գալիս են, ախտահանում են ձեռքերը, դիմակն ստանում են եւ մուտք են գործում»,-ասաց նախարարը:

Նա այցելեց քննասենյակներ, զրուցեց դիմորդների հետ, ցուցադրեց, թե դրսում ինչպես են գծանշումների համաձայն հերթ կանգնած դիմորդները:

  • Կիսվել: