հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրություն

Ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրություն

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նախագծով առաջարկվում է․

ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը,

ուսումնասիրության ժամկետը դարձնել 3 տարի,

դատախազությանը տալ հնարավորություն սեփական նախաձեռնությամբ սկսել ուսումնասիրություն,

նախատեսել ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:

  • Կիսվել: