ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ընդիմության այսօրվա հանրահավաքը ոչ այլ ինչ է քան իշխանության վերազավթման փորձ. Աղազարյան

Ընդիմության այսօրվա հանրահավաքը ոչ այլ ինչ է քան իշխանության վերազավթման փորձ. Աղազարյան

Ընդիմության հանրահավաքին ընդառաջ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում  կոչով դիմել է քաղաքացիներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«ԿՈՉ

Ընդիմության հանրահավաքին ընդառաջ

Սիրելի հայրենակիցներ, Արցախից ժամանած սիրելի եղբայրներ և քույրեր,

ընդիմության այսօրվա հանրահավաքը ոչ այլ ինչ է քան իշխանության վերազավթման փորձ։

Դա իրականացնելու համար գոյություն ունի միայն մեկ հնարավորություն՝ մարտի մեկի և հոկտեմբերի 27 ի հիբրիդային տարբերակը։

Սիրելի հայրենակից, եթե դու ցանկանում ես միանալ ընդիմության կազմակերպած հանրահավաքին, ապա դա արա միայն ու միայն քո համոզմունքներից ելնելով։

Քո մասնակցությամբ հնարավորություն մի ստեղծիր տարբեր տեղերից ժամանած գլխակերերին իրացնել իրենց ռեվանշիստական ծրագիրը։

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե Անկախ Արցախը»,-գրել է պատգամավորը:

  • Կիսվել: