ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ընդդիմությունը հնարավորություն ունի Թագուհի Թովմասյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրել, ոչ մեկն այդ իրավունքը չի ոտնահարում․ Հակոբ Արշակյան

Ընդդիմությունը հնարավորություն ունի Թագուհի Թովմասյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրել, ոչ մեկն այդ իրավունքը չի ոտնահարում․ Հակոբ Արշակյան

Ընդդիմությունը հնարավորություն ունի Թագուհի Թովմասյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

«Ոչ մեկն այդ իրավունքը չի ոտնահարում»,- նշեց Արշակյանը։

Դիտարկմանը, որ նախորդ անգամներում ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, Արշակյանն ասաց․ «Թող առաջադրեին»։

Նշենք, որ ԱԺ-ն քիչ առաջ քվեարկությամբ որոշում կայացրեց, որով դադարեցվեցին Թագուհի Թովմասյանի որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի լիազորությունները:

  • Կիսվել: