ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Հայկական ընկերություններն Իրաքի պաշտպանության նախարարին են ներկայացրել իրենց արտադրանքը. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։

Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի հետ քննարկել է Իրաքի հետ երկկողմ համագործակցության հնարավորությունները ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

«Հայկական ընկերությունները նախարարության հատուկ ցուցասրահում հնարավորություն ունեցան Իրաքի պաշտպանության նախարարին և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացնել իրենց արտադրանքն ու ծառայությունները»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

  • Կիսվել: