երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Կրիսպ» ընկերությունը ձեռք է բերել նոր պայմանագրեր աշխարհահռչակ ընկերությունների հետ. Հակոբ Արշակյան

«Կրիսպ» ընկերությունը ձեռք է բերել նոր պայմանագրեր աշխարհահռչակ ընկերությունների հետ. Հակոբ Արշակյան

«Կրիսպ» ընկերությունը 9 մլն ԱՄՆ դոլար ներդրում է ներգրավել։ Նախորդ տարի ընկերությունը ևս 5 մլն էր ներգրավել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
 
«Կրիսպն» օգտագործում է արհեստական բանականությունը` ավելորդ աղմուկի չեզոքացման նպատակով։ Հատկապես պանդեմիայի տարածման ընթացքում ընկերությունը զարգացման նոր հնարավորություն ստացավ և ձեռք բերեց նոր պայմանագրեր աշխարհահռչակ ընկերությունների հետ։ Շնորհավորում եմ թիմին և նոր հաջողություններ մաղթում»,- գրել է Արշակյանը։

  • Կիսվել: