Հայկական ընկերությունը նոմինացվել է ինտերնետի «Օսկարի»
Հայկական «Կրիսպ» ընկերությունը, որը զբաղվում է արհեստական բանականությամբ, առաջադրվել է Վեբբի մրցանակի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընկերության նախագահ Արտավազդ Մինասյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Պարզվում է կա մի մրցանակ, որը տրվում է լավագույն կայքերին և հավելվածներին, 2000 մասնագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից։
Վեբբի մրցանակ(Webby Awards ). այն հաճախ անվանում եմ ինտերնետի «Օսկար»։ Հայկական Կրիսպը, այս տարի նոմինացվել է Վեբբի մրցանակի համար։
Մրցակցությունը ընթանում է Կրիսպի և համաշխարհային բրենդներ Trello-ի և InVision-ի միջև։ Ձեր քվեարկած ձայնը և այս փոստի տարածելը՝ մեծ օգնություն կլինի։
Հ.Գ. Լինքը առաջին քոմենթում»։