ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընդդիմությունը 2-րդ գիշերն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Ընդդիմությունը 2-րդ գիշերն է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)

Դիմադրության շարժումն այսօր արդեն երկրորդն գիշերն է անցկացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Նշենք, որ այսօր մայրաքաղաքում տեղի են ունեցել անհնազանդության մի շարք ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել 244 մարդու, խնչընդոտվել է նաև լրագրողների աշխատանքը։

Ընդդիմադիրներն այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք են արել, ինչից հետո քայլերթով շրջել են Երևանի փողոցներում, երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում։

 

  • Կիսվել: