կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր երեկոյան միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան

Ընդդիմությունն էլ կվերածվի կենդանի դիակի, եթե այսօր երեկոյան միասնական ծրագրով հանդես չգա. Լարիսա Ալավերդյան

Նրանք, ովքեր այսօր ասում են, որ վերջ, Արցախը տրված է, սխալվում են երկու առումով: Այս մասին, այսօր կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ նախ՝ պատմությունը վերջ չունի. «Այս իշխանությունները  հայությանը տանում են Դեր Զորի ճանապարհով և այն, ինչ տեսնում ենք Արցախում, Դեր Զորի ճանապարհի սկզբն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Խոսելով ելքերի մասին, նա ասաց. «Խնդիրն այն է, որ մարդիկ չեն կարողացել մինչեւ հիմա միասնական ծրագրով հանդես գալ: Եթե այդ նույն ուժերը այսօր ժամը 7-ին չկարողանան միասնական ծրագրով հանդես գալ, նշանակում է՝ նրանք նույնքան կենդանի դիակներ են, ինչպես իշխանությունները»:

  • Կիսվել: