շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված

ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով նիստը դռնփակ տեղի ունեցավ այն պատճառով, քանի որ իշխանությունները մտահոգություն ունեին, որ լրատվամիջոցները, հանրությունը կարձանագրեն այն իրական իրավիճակը, որը ներկայացնում էին սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Եվ ըստ էության կարձանագրեին, որ վերոնշյալ պաշտոնյաները կամ կոմպետենտ չէին ներկայացնելու իրավիճակի վերաբերյալ հիմնական մտահոգությունների պատասխանը, կամ էլ այն հարցերում, որոնցում լիազորված էին, այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չներկայացրին։ Սա նշանակում է, որ դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված», - հայտարարեց ցնը։

Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով ԱԺ-ում փակ քննարկում էր հրավիրվել։

Զեկուցման հնարավորություն ունեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Քննարկումը նախաձեռնել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

  • Կիսվել: