Ընդդիմադիր պատգամավորը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց չշահարկել պատերազմի հետևանքով կրած մարդկային և տարածքային կորուստները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին չշահարկել 44-օրյա պատերազմի հետևանքով կրած մարդկային և տարածքային կորուստները։
Գեղամ Նազարյանն այս մասին ասաց Ազգային ժողովի նիստի ժամանակ իր ելույթում։
«Ծանր բան է ունենալ և մարդկային, և տարածքային կորուստ, բայց ամենավատ բանն այն է, որ ոչ թե այն լավ չեն հետաքննում, թե ինչ է տեղի ունեցել, այլ այն, որ մեր այս կորուստը ուզում ենք շահարկել։ Ոմանք կորուստը ուզում են դարձնել առաջ շարժվելու միջոց, ոմանք օգտագործում են վշտի մեջ գտնվող մարդկանց։ Ես խնդրում եմ բոլոր քաղաքական ուժերին վշտի, հոգեկան տարբեր զգացողության դաշտում գտնվող հերոսների ծնողներին մի ներքաշեք կեղտոտ խաղերի մեջ»,- ասաց Նազարյանը։



