շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
 Սյունիքի մարզից ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել․ Եղոյան

Սյունիքի մարզից ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն չի զիջվել․ Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մեղրիով ադրբեջանցիներին միջանցք տրամադրելու հարցին։

«Հայտարարության 9-րդ կետում, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ բան կառուցելուն, այնտեղ գրված է՝ կողմերի համաձայնությամբ։ Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե չկառուցել ընդհանրապես որևէ նոր ճանապարհ կամ  ենթակառուցվածք, տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ՝ ապագայում։ Այս պահին խոսքը անցման թույլտվության մասին է, այսինքն՝ քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների տարածքով ունենք։ Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է, ոչ մի սանիտմետր հողի սուվերենություն չի զիջվել ՀՀ Սյունիքի մարզից։ Ընդամենը տրվել է թույլտվություն մեր տարածքով իրենց քաղաքացիական բեռները տեղափոխել։ Նաև եթե այդ նույն կետը կարդաք, գրված է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է բացվեն՝ ապաշրջափակվեն։ Այսինքն՝ նույն ձևով նաև մենք կարող ենք այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարց դնել, այդ ամենը մնում է ապագա բանակցություններին»,- ասաց Եղոյանը։

  • Կիսվել: