շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հասնելու հարցում. ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն

Վճռական ենք Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հասնելու հարցում. ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարություն

Սպիտակ տունը հրապարակել է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը:

՛՛Մենք վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է համատեղ հայտարարության 28-րդ կետում՝ ՛՛ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են Հարավային Կովկասում աջակցել երկարաժամկետ խաղաղության, կայունության հաստատման ջանքերին՛՛։

Մասնավորապես՝ ասվում է. ՛՛Մենք վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում՛՛:

  • Կիսվել: