ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման  ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու՝ կորոնավիրուսից շատ տուժած երկրներից, գրում է «Ալիք մեդիան»։

Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ  10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց  նկատմամբ համաճարակային հսկողության համակարգը:

Հիշեցնենք՝ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի մեկից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից:

  • Կիսվել: