շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը. Պապուաշվիլին՝ Բայրամովին

Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը. Պապուաշվիլին՝ Բայրամովին

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ կողմերն ընդգծել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ամուր բարեկամական կապերը և հաստատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման պատրաստակամությունը։

Կողմերը քննարկել են նաև Միջին միջանցքի, տրանսպորտային և էներգետիկ նախագծերի, ինչպես նաև Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման նախագիծը։

Շեշտվել է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը։

Հաղորդվում է նաև, որ անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցություններին։

Պապուաշվիլին ասել է, որ Վրաստանը միշտ պատրաստ է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում։

  • Կիսվել: