հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստանում կբացվեն Բաթում և Քութաիս քաղաքները

Վրաստանում կբացվեն Բաթում և Քութաիս քաղաքները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունը պետք է սկսի արդյունավետ քայլեր ձեռնարկել երկրի տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է pia.ge կայքը:

Նրա,խոսքով` երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը գտնվում է հսկողության տակ:

Վարչապետի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում մտցված սահմանափակումների մեծ մասը կչեղարկվի, 4 խոշոր փակ քաղաքներից (Թբիլիսի, Ռուսթավի, Քութաիս, Բաթում) Քութաիսն ու Բաթումը կբացվեն, այս քաղաքներում տեղաշարժի սահմանափակումներ չեն լինի:

Իրենց աշխատանքը կվերսկսեն նաև մեքենաների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները:

  • Կիսվել: