շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վրաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

Վրաստանի ԱԳՆ-ը շնորհավորել է Հայաստանին առաջին հանրապետության հիմնադրման 102-ամյակի առթիվ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է Հայաստանի բնակչությանը Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 102-րդ տարեդարձի կապակցությամբ: Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել Twitter սոցիալական ցանցում:

«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք Հայաստանի ողջ բնակչությանը 1918-ին Առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Այս շատ կարևոր օրը Վրաստանը մաղթում է բարեկեցություն և հաջողություններ մեր հարևան երկրին»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: