հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք ամանորյա եւ սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։

Անցնող տարին ամենեւին էլ դյուրին չէր, եւ ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարեւոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։

Վստահ եմ, որ հայ-ռուսական բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովման ոգով։

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին եւ մտերիմներին քաջառողջություն եւ բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն եւ բարգավաճում»։

 

  • Կիսվել: