շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիեննայում մեկնարկել է հայ դիվանագետների հավաքը

Վիեննայում մեկնարկել է հայ դիվանագետների հավաքը

Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

«Քննարկման օրակարգում են Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային ու միջազգային հրատապության հարցեր»,- գրել է Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա՝ մասնակցելու Միջուկային անվտանգության հարցերով միջազգային նախարարական համաժողովին:

  • Կիսվել: