ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վահրամ Աթանեսյանը հորդորում է Դանիել Իոաննիսյանին հավատարիմ մնալ Արցախի ընտրություններում դիտորդի իր առաքելությանը և «չզբաղվել պոլիտիկա»

Վահրամ Աթանեսյանը հորդորում է Դանիել Իոաննիսյանին հավատարիմ մնալ Արցախի ընտրություններում դիտորդի իր առաքելությանը և «չզբաղվել պոլիտիկա»

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հերքում է, որ մարտի 6-ին  FactorTV –ին հարցազրույցում իր «նախընտրած թեկնածուի» վերաբերյալ  ինչ-ինչ միտքեչ է արտահայտել։ Նա հավաստում է, որ միայն դիտարկել է, որ չի բացառում հետընտրական զարգացումներն Արցախում, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը (https://hraparak.am/post/45dca56ea5dd9eb350ef02274f04d7b4)։  

«Իոաննիսյանն, իրոք, նախընտրած թեկնածուի անուն չի հնչեցրել: Բայց միայն այն, որ ընդունում է, որ չի բացառել հետընտրական զարգացումներն Արցախում, վկայում է, որ դիտորդական առաքելությանը զուգահեռ  նաեւ քաղաքական գործունեությամբ է զբաղվում:

Միաժամանակ, պարոն Իոաննիսյանի ուշադրությունն եմ հրավիրում նրա այն հայտարարության վրա, որ «Մատաղիսում մեկին հոլլ են խոստացել»: Այսինքն, նա խոսել է ընտրակաշառքի մասին՝ ենթատեքստով թիրախավորելով նախագահի թեկնածուներից մեկին: Թալիշ-Մատաղիս ուղղությամբ նախընտրական հանդիպումներ անցկացրել է միայն «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը:

Եւս մեկ անգամ պարոն Իոաննիսյանին հորդորում եմ գործել դիտորդական առաքելություն իրականացնողի լիազորությունների սահմաններում եւ ձեռնպահ մնալ Արցախի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քաղաքական բնորոշումներից եւ գնահատականներից: Ի մասնավորի, կարո՞ղ է նա հիմնավորել, թե ու՞մ նկատմամբ մեծ ատելություն կա Արցախում եւ ինչու՞ է նման գնահատական հնչեցրել հետընտրական զարգացումները չբացառող կանխատեսմանը զուգահեռ»,- գրել է քաղաքագետը:

  • Կիսվել: