ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում. Իոաննիսյանը՝ ՊՊԾ պետի արարքի մասին

Այս դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում. Իոաննիսյանը՝ ՊՊԾ պետի արարքի մասին

Պաշտոնատար անձանց անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայողների կողմից Բաղրամյան-Պռոշյանն խաչմերուկում լրագրողների նկատմամբ բռնությամբ զուգորդվող օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքը հատում է քրեական օրենսգրքի մի շարք արգելքների սահմանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս դեպքով «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հանցագործության մասին հաղորդում ենք պատրաստում, քիչ անց կուղարկենք դատախազություն: Հույս ունեմ, որ որևէ մեկը չի հորինի, որ լրագրող ծեծելը ևս ինչ որ «պրատակոլով» է (ինչպես հորինում էին մարդ վրաերթելուց հետո չկանգնելն արդարացնելիս):

Հ.Գ. Եթե անցյալ տարվա օգոստոսին ԱԺ-ում լրագրողներ քաքշած նույն ծառայության աշխատակիցները պատասխանատվության կանչվեին, ապա այսօրվա դեպքը, հավանաբար, տեղի չէր ունենա»:

  • Կիսվել: