շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ՊՊԾ-ի համար կգնեն ոչ թե 3, այլ 7 հատ հատուկ տրանսպորտային միջոց՝ պաշտոնյաների սպասարկման համար

ՊՊԾ-ի համար կգնեն ոչ թե 3, այլ 7 հատ հատուկ տրանսպորտային միջոց՝ պաշտոնյաների սպասարկման համար

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց ՀՀ պետական պահպանության ծառայության համար գնել ոչ թե 3, այլ 7 հատ հատուկ նշանակության տրանսպորտային միջոց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմա¬նավորված է ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

ՀՀ պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:

ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու և իր առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակներում երեք տրանսպորտային միջոցների փոխարեն ձեռք բերել  յոթ հատ՝ պաշտոնատար անձանց տրանսպորտային սպասարկման և անվտանգության ապահովման նպատակով:

  • Կիսվել: