երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Հարգանքի տուրք ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Ինը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

՛՛Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ:

Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: