կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ․ Դանիել Իոաննիսյան

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը ժամը 8:15-ից տեղերում հետևում է բողոքի գործողություններին:

Ժամը 9:30-ի դրությամբ շուրջ 5 խմբերի կողմից պարբերաբար փակվում և ապա ոստիկանների կողմից բացվում են տարբեր փողոցներ մայրաքաղաքի կենտրոնում ու Արաբկիրում, ավելի կայուն փակ է Ֆրանսիայի հրապարակը։

Ինչպես հայտնում է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը, կենտրոնում գործող ցուցարարների խմբերը «փողոց փակելու» տակ հաճախ հասկանում են խաչմերուկը աղբամաններով փակելն ու այդ վիճակում թողել` գնալը։ Բնականաբար, ոստիկաններն ու վարորդները շատ արագ բացում են երթևեկություննեը (բայց դա, արդեն, չի լուսաբանվում յուրային լրատվամիջոցների կողմից)։

Ոստիկանների կողմից փողոցները բացվելիս երբեմն կիրառվում է ֆիզիկական ուժ: Հատուկ միջոցների կամ անհամաչափ ուժի կիրառում դեռ չի նկատվել: Համարյա բոլոր դեպքերում ուժ գործադրելուց առաջ ոստիկաններ բանավոր առաջարկում են բացել փողոցը: Շարունակում են նկատվել համազգեստի վրա անհատական նույնականացման համար չկրող ոստիկանական խմբեր։

Եղել են դեպքեր, երբ ցուցարարները նոր փակված փողոցներում վեճի են բռնվում վարորդների հետ, բայց դա կասեցվել է ժամանած ոստիկանների կողմից:

  • Կիսվել: