ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերսկսվում է «Զբաղվածության դպրոց» ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը

Վերսկսվում է «Զբաղվածության դպրոց» ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը

Հունվարի 25-ից վերսկսվում է «Զբաղվածության դպրոց» ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը. ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր երկրում ստեղծված պատերազմական իրավիճակով պայմանավորված։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: 

Ծրագրի նպատակն է աշխատանք փնտրողներին օգնել՝ աշխատաշուկայում դառնալ առավել մրցունակ, ծանոթացնել աշխատաշուկայի ներկայիս իրավիճակին և գործատուի պահանջներին, օգտակար կապեր ստեղծել գործատուների հետ, ծանոթանալ աշխատանք փնտրելու ուղիներին՝ զարգացնելով անձնային և մասնագիտական հմտությունները։

Ծրագրին կարող են դիմել՝
 
ԶՊԳ տարածքային կենտրոններում հաշվառված 18-45 տարեկան անձինք, ովքեր առնվազն 1 տարի գործազուրկի կարգավիճակում են.
 
սիրիահայ կամ լիբանանահայ՝ աշխատանքային տարիքի անձինք, ովքեր չունեն աշխատանք.
 
պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված՝ աշխատանքային տարիքի, աշխատանք չունեցող անձինք:
 
«Զբաղվածության դպրոցը» կգործի Երևանում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի համալիր սոցիալական ծառայությունների ռեսուրս կենտրոններում:
 
Ծրագրի տևողությունը 4 ամիս է, մասնակցությունն անվճար է:
 
Դիմել հնարավոր է մինչև փետրվարի 25-ը՝ լրացնելով հայտը (այստեղ՝ https://bit.ly/3i53kps) կամ այցելելով բնակության վայրն սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն:
 
Զբաղվածության դպրոցի մասին առավել մանրամասն՝ http://employment.am/am/349/LinkPage.html
 
Հարցերի դեպքում զանգահարել 010 77-85-18, 060 65-27-43 կամ 060-65-27-04 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: