երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար․ վարչապետ

Վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար․ վարչապետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս ընթացքում ինտենսիվ կապ ենք պահպանել։ Այս օրերին ՌԴ-ն կարողացավ բարձր մակարդակով կատարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահի և Հայաստանի ռազմավարական դաշնակցի իր դերը։ Այս մասին հայտնեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։

«Համոզված եմ՝ այս դերակատարումը կիրականացվի միանշանակ և աներկբա՝ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության լավագույն ավանդույթների համաձայն։  

Ուզում եմ ընդգծել, որ մենք, հավատարիմ լինելով ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերն արդյունավետ դարձնելու համար։ Այս ջանքերը, սակայն, մինչ օրս բավարար չեն եղել թուրքադրբեջանաահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետեւ խնդիրը, որ այս խմբավորումն իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլև ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: