ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, ԱԺ նախագահը կորոշի՝ դիմե՞լ, թե՞ ոչ․ Հովակիմյանը՝ ԵԽԽՎ հայտարարության մասին

Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, ԱԺ նախագահը կորոշի՝ դիմե՞լ, թե՞ ոչ․ Հովակիմյանը՝ ԵԽԽՎ հայտարարության մասին

Որպես քաղաքացի միշտ ելեք այն ելակետից, որ հանրաքվեն ՀՀ ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին:

Նշենք, որ համազեկուցողները կոչ էին արել սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել Վենետիկի հանձնաժողովին: Հովակիմյանն ասաց, որ այս հարցով քննարկում չեն ունեցել խմբակցությունում, ավելին, դա ոչ թե խմբակցության, այլ ԱԺ նախագահի որոշման տիրույթում է:

«Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է: Այս դեպքում ԱԺ նախագահը կորոշի՝ դիմե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա:

Հարցին՝ մտահոգություններ չի՞ տեսնում, որ ԵԽԽՎ-ից նման հայտարարություն է տարածվել, Հովակիմյանն ասաց.

«Մենք խոսում ենք սահմանադրական հանրաքվեի մասին: Դա Սահմանադրության երկրորդ հոդվածով ամրագրված գործընթաց է, ժողովրդի իշխանության ուղղակի իրացման գործընթաց»:

  • Կիսվել: