հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի. Գլխավոր դատախազի խորհրդական

Վեհափառի հայտարարությունը քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի. Գլխավոր դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխության հարցին ու Մայր Աթոռից հնչող կոչերին:

«Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան՝ Աբրահամյանն ասել է.

«Բազմիցս առիթ ունեցել ենք հստակ դիրքորոշում արտահայտելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չենք տեսել: Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվել դատարան: Դրա վերաբերյալ դատական քննության ընթացքում մեղադրող դատախազները կծանոթանան պաշտպանության կողմի հիմնավորումներին և կհայտնեն իրենց դիրքորոշումը: Ինչ վերաբերում է Վեհափառի հայտարարությանը, ապա դա քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Եվ մենք չենք մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարությունները»:

  • Կիսվել: