չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին, ոստիկանությանը կոչ արեց անհապաղ հայտարարությամբ միանալ ժողովրդին, անցնել իրենց կողմ և լուծել այս հարցը։

«Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև այդ անցյալը կուղղենք, կկառուցենք պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք։ Մի՛ մտածեք, որ ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը։ Հայաստանը կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,-իր ելույթում հայտարարել Մանուկյանը։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետության տարածքում մեկնարկել են զանգվածային անհնազանդության ակցիաներ, գործադուլներ, դասադուլներ:

 

 

  • Կիսվել: