երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը՝ հանգստյան օրերին իրականացվելիք ծրագրերի մասին

Արտակ Բեգլարյանը՝ հանգստյան օրերին իրականացվելիք ծրագրերի մասին

Քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

՛՛Մենք շաբաթ և կիրակի օրերը չենք նախատեսում մեծ հավաքներ իրականացնել, որպեսզի որոշակի կազմակերպչական ու այլ տեսակի աշխատանքներ իրականացնենք: Սակայն որոշակի փոքր ակցիաներ կազմակերպելու ենք, ինչպես նաև աջակցելու ենք այլ խմբերի նախաձեռնություններին: Իսկ երկուշաբթի օրվա ծրագրերն առանձին գրառումով կներկայացնեմ:

Դրան զուգահեռ, բնականաբար, շուրջօրյա շարունակվելու է մեր նստացույցը, և բոլոր ցանկացողները կարող են ցանկացած պահի գալ այստեղ, ինչպես այս օրերին:
Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին ու հավաքների մասնակիցներին:

ՄԵՆՔ ԵՆՔ ԱՐՑԱԽԸ...՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: