ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վայոց Ձորում սահմանային բնագծերի փոփոխություն չկա. մարզպետ

Վայոց Ձորում սահմանային բնագծերի փոփոխություն չկա. մարզպետ

Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։ Այս մասին հայտնում է Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը` հերքելով մամուլում շրջանառվող լուրերը թե  հակառակորդը Ջերմուկի սարերում է։

«ՀՀ սահմանները պահպանվում և վերահսկվում են ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից:

Լրատվամիջոցներին կոչ ենք անում անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»,-գրել է նա։

  • Կիսվել: