ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաշինգտոնը Երևանին տրամադրում  է 1,1 միլիոն դոլար` կորոնավիրուսի դեմ․ «Ամերիկայի ձայն» (տեսանյութ)

Վաշինգտոնը Երևանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար` կորոնավիրուսի դեմ․ «Ամերիկայի ձայն» (տեսանյութ)

ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Հայաստանին կտրամադրի 1,1 միլիոն դոլար: Դրա մասին է հայտարարել Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը, գրում  է «Ամերիկայի ձայնը»։

«Այս օգնությունը դիտարկվում է որպես առանձին արտակարգ իրավիճակի հետ կապված օժանդակություն ի տարբերություն սովորական մարդասիրական օգնության»,- նշում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

ԱՄՆ պետքարտուղարությունը կհատկացնի 274 միլիոն դոլար Միջազգային զարգացման գործակալության առողջապահության և արտակարգ իրավիճակների հիմնադրամների ու պետքարտուղարության համապատասխան օղակների միջոցով՝ կորոնավիրուսի պատճառով առավել ռիսկային գոտում հայտնված շուրջ 64 երկրների ու ՄԱԿ-ի կառույցներին` համաճարակին դիմակայելու նպատակով օգնություն ցուցաբերելու համար: Այս երկրների շարքում է նաև Հայայստանը՝ 1,1 միլիոն մասնաբաժնով:

«Պետքարտուղարության այս օգնությունից 700 հազար ԱՄՆ դոլար կտրամադրի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ու 400 հազար դոլար ՝ Միջազգային կարմիր խաչին՝ Հայաստանում ծրագրեր իրականացնելու համար»,- տեղեկացնում է Արդունին:

Ըստ պետքարտուղարության, Հայաստանին տրամադրվող միջոցները հիմնականում կուղղվեն լաբորատոր կարողություններին և փորձագետների պատրաստման աշխատանքներին , հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման հետ կապված հարցերին, ինչպես նաև ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խնդիրներին:

Ամերիկայի հայկական համագուրմարի ղեկավարը ողջունում է պետքարուղարության որոշումը Հայաստանին հավելյալ օիգնություն ցուցաբերելու համար: Մշտապես բարձրացրել ենք այս հարցը ԱՄՆ պետքարտուղարության հետ մեր ունեցած վերջին հանդիպումների ընթացքում, ընդգծում է Արդունին:

«Կարծում եմ այս հավելյալ օժանդակությունը կօգնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Ուրախ ենք, որ այն տրամադրվում է»,- ասում է նա:

Բացի Հայաստանից, տարածաշրջանում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար 1,7 միլիոն դոլար օգնությոն կստանա Ադրբեջանը և 1,1 միլիոն դոլար ՝ Վրաստանը: Պետքարտուղարությունն այս օգնության ցուցակում ներառել է գրեթե բոլոր հետխորհրդային երկրները, բացառությամբ Ռուսաստանն ու Մերձբալթյան հանրապետությունները:

  • Կիսվել: