երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Վաշինգտոնում ֆրանկոֆոն դեսպանների խմբին ՀՀ դեսպանը տեղեկացրել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Վաշինգտոնում ֆրանկոֆոն դեսպանների խմբին ՀՀ դեսպանը տեղեկացրել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման մասին

Հունվարի 15-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունում անցկացվեց Վաշինգտոնում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի հերթական հանդիպումը` ԱՄՆ-ում Գաբոնի դեսպանի նախագահությամբ։

Դիմելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրների դեսպաններին, գործերի ժամանակավոր հավատարմատարներին և այլ ներկայացուցիչներին՝ դեսպան Լիլիթ Մակունցը հպարտությամբ վերահաստատեց Ֆրանկոֆոն ընտանիքի հետ Հայաստանի կապը՝ ընդգծելով համերաշխության, խաղաղության և մշակութային բազմազանության արժեքների կարևորությունը։

Օգտվելով առիթից՝ դեսպան Մակունցը ներկաներին տեղեկացրեց նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում կարևոր ձեռքբերման՝ Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերություն հաստատող պատմական փաստաթղթի ստորագրման մասին:

  • Կիսվել: