կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Վարորդական իրավունքի վկայականներ ու հաշվառման վկայագրեր հատկացնելու գործընթացը վերականգնված է

Վարորդական իրավունքի վկայականներ ու հաշվառման վկայագրեր հատկացնելու գործընթացը վերականգնված է

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ վարորդական իրավունքի վկայականներ ու հաշվառման վկայագրեր հատկացնելու գործընթացը վերականգնված է

«Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանությունում վերջին շրջանում առաջացած տեխնիկական խնդիրը, ինչի պատճառով վարորդներին հատկացվում էին ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր, արդեն կարգավորված է։ Հիմնական վարորդական իրավունքի վկայականներ և հաշվառման վկայագրեր (պլաստիկ քարտ) հատկացնելու գործընթացը վերականգնված է»,- նշվում է ՃՈ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: